![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot-2025-02-14-153319.png)
«Վրացական երազանք»-ի սոցիալական նախագծի՝ «Երազանքի քաղաք»-ի երկրորդ փուլի մեկնարկին նվիրված փետրվարի 8-ին միջոցառում է կայացել, որին մասնակցել են «Վրացական երազանքի» կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն։
Օրվա համար Աջարիայի Ինքնավար Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վարձել է «Արտ բյուրո» ընկերությունը, որը կազմակերպել է բեմն ու տարածքը հրավիրված հյուրերի համար։ Միջոցառումն արժեցել է 209 հազար 165 լարի, որից շինարարության մեկնարկի համար հիմքում խորհրդանշական դրված պարկուճի արժեքը կազմում է 1770 լարի։ Փետրվարի 8-ին կայացած միջոցառման պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 7-ին։
Զբոսաշրջային ակտիվ Բաթումի քաղաքում, ի դեպ, քաղաքացիները բնակարաններով ապահովում «Երազանքի քաղաք»-ում պահանջում են 2012 թվականից:
«Երազանքի քաղաք»-ում երեք 12 հարկանի շենքերի կառուցումը «Վրացական երազանք»-ի կառավարությունը սկսել է 2020 թվականի փետրվարին։ Բնակելի տարածքներ են հատկացվել 582 ընտանիքի համար։
Երկրորդ փուլում նախատեսվում է կառուցել 9 բազմահարկ շենք։ Ծրագիրը, որը պետք է ավարտվի 36 ամսում, նախատեսված է 1077 բնակարանի համար։