Եվրամիության խորհուրդը հաստատել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին 2018-ի զեկույցը, որը դրական է գնահատում այդ ուղղությամբ Վրաստանի կողմից իրականացված բարեփոխումները: Այս մասին ասված է Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում:
Փաստաթուղթն ընդգծում է Վրաստանի մասնակցությունը Եվրամիության «Good Human Rights Stories» նախաձեռնությանը, որն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լավագույն փորձի փոխանակմանը: Վրաստանը ներկայացված է աշխարհի լավագույն 13 երկրների շարքում:
Զեկույցը դրական է գնահատում երկրի կողմից իրականացվող մի քանի հստակ միջոցառումներ, որոնք կապված են մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման հետ:
Ընդգծվում է նաև ահաբեկչության դեմ պայքարում Եվրոպական միության հաջող համագործակցությունը տարբեր երկրների, այդ թվում և Վրաստանի հետ:
Ինչ վերաբերվում է երեխաների իրավունքներին, առանձնացվում են Վրաստանում անչափահասների վերաբերյալ ԵՄ աջակցությամբ Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները: