
ԵՄ խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել վրաց ժողովրդին։
Նշվում է, որ Վրաստանի հարցը գտնվում է արտաքին գործերի խորհրդի օրակարգում։
«Եվրամիությունը պատրաստ է աջակցել վրաց ժողովրդին Եվրամիության անդամակցության ճանապարհին, միևնույն ժամանակ լրջորեն մտահոգված է Վրաստանի կառավարության գործողություններով, որոնք հակասում են Եվրամիության արժեքներին և սկզբունքներին»,- ասված է հաղորդագրությունում։