Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Վիոլա ֆոն Կրամոնը թվիթերյան էջում լուսանկար է հրապարակել վրացական Altersocks բրենդի հայտնի զուգագուլպաներով, որոնց վրա պատկերված են ԵՄ ու Վրաստանի դրոշները:
«Վրաստանը և ԵՄ-ն հրաշալի համադրություն են: Այդ պատճառով մենք
Կրիստիան Դանիելսոնին նշանակեցինք ճգնաժամին միջնորդելու: Եվրախորհրդարանն ու ես ավելի քան պատրաստ ենք լրացուցիչ քայլեր անել: Հիմա քայլելն էլ ավելի հաճելի է մի բարի վրացու նվիրած գուլպաներով»,- գրել է եվրապատգամավորը:
Հիշեցնենք` օրեր առաջ Եվրախորհրդարանում քննարկել են Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակը: Եվրախորհրդարանի լիագումար նիստի ընթացքում Վրաստանում գոյություն ունեցող քաղաքական զարգացումների մասին ելույթներում եվրապատգամավորները հաշտեցման կոչերով են դիմել Վրաստանի իշխանությանն ու ընդդիմությանը:
Դեբատներից մեկ օր առաջ, ի դեպ, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ համաձայնեցրել է Վրաստանում որպես քաղաքական բանակցությունների միջնորդ նշանակել Կրիստիան Դանիելսոնին:
Դանիելսոնը կմիջնորդի Վրաստանում քաղաքական կուսակցությունների միջև վերսկսած բանակցությունները, նա կհամագործակցի Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելի հետ: