Եվրախորհրդարանում հնարավոր է քննարկվի վիզային ռեժիմի հարցը․ մտահոգություններ կան, որ Վրաստանի քաղաքացիների համար Եվրոպայում առանց վիզայի ճանապարհորդության հնարավորությունը վտանգի տակ կհայտնվի։
Այս մասին Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում հայտարել է եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչիանեն՝ ընդգծելով, որ ռուսական քաղաքականությունն ու եվրաինտեգրումը լիովին անհամատեղելի են։
Վրաստանում արևմտյան քաղաքական գործիչներն այսօր առավոտից քննարկել են Եվրամիության ընդլայնման հարցը։ Վրաստանի համար աննախադեպ հնարավորություն կա, սակայն ռուսական օրենքի ընդունումից անմիջապես հետո Եվրախորհուրդը որոշում կայացրեց և պաշտոնապես դադարեցրեց Եվրամիությանն ինտեգրման գործընթացը։
Այժմ դիտարկվում են լրացուցիչ միջոցներ, այդ թվում՝ առանց վիզայի ճանապարհորդության կասեցումը, թեև եվրոպացի քաղաքական գործիչները զգուշություն են ցուցաբերում, որպեսզի օրենքի հետևանքներից վրաց ժողովուրդը չտուժի։