ԵՄ-Վրաստան հարաբերությունները պատմական ամենացածր մակարդակի վրա են. ԵՄ դեսպան

Եվրամիություն-Վրաստան հարաբերություններն այսօր գտնվում են պատմական ամենացածր մակարդակի վրա, լրագրողներին հայտնել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։

Դեսպանը հիշեցրել է նաև այն հանգամանքը, որ երկրի փոփոխվող արտաքին քաղաքականության և խաղաղ ցուցարարների նկատմամբ խոշտանգումների պատճառով ԵՄ-ն չեղարկել է բարձր մակարդակի այցերը «Վրացական երազանք»-ի հետ։

«Ես՝ որպես ԵՄ դեսպան, պարտավոր եմ ներկայացնել ԵՄ դիրքորոշումը։

Մեծ սիրով կցանկանայի առիթ ունենալ գովաբանելու կառավարությանը բարեփոխումների համար, բայց ցավոք, երբ խոսում ենք Վրաստանի և Եվրամիության հարաբերությունների մասին, ապա դրանք գտնվում են ամենացածր մակարդակում։ Մենք դադարեցրել ենք ֆինանսական օգնությունը կառավարությանը՝ սահմանափակելով դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց մուտքը»,- ասել է դեսպանը։

ԵՄ-ի դիվանագետի խոսքով Բրյուսելն օգնությունը կառավարությունից ուղղել է ծանր վիճակում հայտնված քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին․

«Որպես դեսպան կցանկանայի, որ մենք բոլորովին այլ տեղում լինեինք, բայց, ցավոք, սա է իրականությունը։ Եվրամիությունը Վրաստանին տվել է թեկնածուի կարգավիճակ, որը, սակայն դրանից հետո մերձենալու փոխարեն հեռացել է Եվրոպայից: Սա, իհարկե, ցավալի է», — ասել է նա։