Միայն հուլիսին Վրաստանից Եվրամիության երկրներ ապաստանի 2 083 դիմում է ներկայացվել։ Այս մասին նշված է Եվրամիության ապաստանի գործակալության (EUAA) հուլիսյան դիմումների վիճակագրական տվյալների մեջ:
EUAA-ի հուլիսյան արդյունքներն արտացոլում են ապաստան հայցողների վերջին միտումներն ըստ ծագման երկրների: Մասնավորապես, ապաստան հայցողների թվով Վրաստանը տարածաշրջանում երկրորդ տեղն է զբաղեցնում Թուրքիայից հետո. Վրաստանը նույնիսկ առաջ է անցել պատերազմից տուժած Ուկրաինայից։
Հարևան երկրներից ԵՄ-ում ապաստան հայցողների թվի մասին հուլիս ամսվա տվյալներն են.
- Թուրքիա՝ 6 728 դիմում,
- Վրաստան՝ 2 083 դիմում,
- Ռուսաստան՝ 1 760 դիմում,
- Ուկրաինա՝ 1 104 դիմում,
- Իրան՝ 1 095 դիմում,
- Հայաստան՝ 472 դիմում,
- Ադրբեջան՝ 252 դիմում:
ԵՄ-ում ապաստան հայցելու համաշխարհային մասշտաբով Վրաստանը շարունակում է մնալ առաջին տասնյակում և զբաղեցնում է 10-րդ տեղը։
- Սիրիա՝ 14 հազար 798 դիմում,
- Աֆղանստան՝ 9 019 դիմում,
- Թուրքիա՝ 6 728 դիմում,
- Վենեսուելա՝ 5 011 դիմում,
- Կոլումբիա՝ 4 706 դիմում,
- Բանգլադեշ՝ 2 863 դիմում,
- Մարոկկո՝ 2 691 դիմում,
- Պակիստան՝ 2 530 դիմում,
- Եգիպտոս՝ 2 169 դիմում,
- Վրաստան՝ 2083 դիմում: