ԵՄ դեսպաններն աջակցել են վրաստանյան դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի չեղարկմանը, X-ում գրում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի ղեկավար Ռիկարդ Յոզվիակը:
Նրա խոսքով՝ հունվարի 27-ին ԵՄ արտաքին գործերի (ԱԳ) նախարարները վերջնական որոշում կկայացնեն այս հարցով։
Ըստ նրա՝ հարցին չեն աջակցում միայն Հունգարիան և Սլովակիան. «Բայց դա նշանակություն չունի, քանի որ որոշում կայացնելու համար կա մեծամասնություն», — գրել է Յոզվիակը։
Նշենք, որ Եվրոպական խորհուրդը դեկտեմբերի 16-ի նիստում որոշել է դադարեցնել վրացական դիվանագիտական և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը։ Վրաստանում դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեն բարձրաստիճան պաշտոնյաները, խորհրդարանի անդամներ, գլխավոր դատախազը, պետական աուդիտի վարչության պետը և պաշտոնատար այլ անձինք։
Ում է տրվում վրացական դիվանագիտական և ծառայողական անձնագիր