Եվրամիությունը Վրաստանի համար 60 հազար դոլար (մոտ 240 մլն. լարի) դրամաշնորհ է հատկացրել` քովիդ-19-ով պայմանավորված ճգնաժամը հաղթահարելու համար։
Միջոցները նախատեսված են կառավարության՝ հակաճգնաժամային տնտեսական ծրագրի աջակցության համար։
«Եվրամիությունը շարունակում է վճռականորեն աջակցել Վրաստանին պանդեմիայի ընթացքում։ 240 միլիոն լարի դրամաշնորհը 1,5 միլիարդ դոլար գրանտի մի մասն է, որը մոբիլիզացվել է ԵՄ-ի և Եվրոպական խմբի կողմից այս գարնանը։ Դրամաշնորհի նպատակը Վրաստանի կառավարությանն աջակցելն է, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիներին օգնելը․ բազմաթիվ այն մարդկանց, որոնք հայտնվել են մարտահրավերների առաջ», — ասել է Վրաստանում ԵՄ-ի դեսպան Կարլ Հարցերը։
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ