Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելը շնորհավորական ուղերձ է հղել Վրասատանի անկախության օրվա առթիվ։
Ուղերձում Հարցելը ևս մեկ անգամ վերահասատատել է, որ ԵՄ-ն մնում է Վրաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հավատարիմ ջատագովը:
«Սրտանց շնորհավորում եմ Վրաստանին և վրաց ժողովրդին Անկախության օրվա առթիվ։
Այս դժվարին պահին մեզ միավորում է Ուկրաինայի հետ համերաշխությունը։
Մենք կանգնած ենք Վրաստանի կողքին և բարձր ենք գնահատում մեր միջև առկա խորը կապերը։ Մենք ցանկանում ենք, որ այս կապերն էլ ավելի խորանան։
Մարտի 3-ին Վրաստանի կառավարությունը հայտարարեց Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին՝ արտահայտելով երկրի բացարձակ մեծամասնության ձգտումները։
Վրաստանը ընտրություն կատարեց՝ ելնելով սեփական պատմական արժեքներից։ Հիմա ժամանակն է, որ Վրաստանը վճռական քայլեր ձեռնարկի եվրոպական ճանապարհին իր հավատարմությունը վերահաստատելու համար»,- ասված է Հարցելի ուղերձում։