Եվրախորհրդարանի պատգամավոր Սվեն Միքսերը «Քրոնիկա» հաղորդման ժամանակ ասել է, որ ԵՄ-ն պետք է միասնական մոտեցում ունենա Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի նկատմամբ՝ կազմակերպությանն անդամակցելու հարցում։
«Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար կարևոր է քաղաքական ազդանշանը և դա պետք է արտահայտվի ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ», — ասել է Միքսերը։
Միքսերը հույս է հայտնել, որ հունիսին, երբ կհավաքվեն անդամ երկները՝ հաշվի կառնեն առկա բոլոր իրավիճակները և որոշում կկայացնեն։