
Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը X-ում գրել է, որ Եվրամիությունը պետք է հստակ աջակցի Վրաստանի նախագահին և եվրոպամետներին։
«Երկրում 6 օր շարունակ խիզախ վրացիները դիմադրում են ռեժիմի կողմից Սահմանադրության խախտմանը։ Անհապաղ պետք է վերջ տրվի ուժայինների դաժանությանը. Եվրամիությունը պետք է հստակորեն աջակցի նախագահին ու եվրոպամետներին»,- գրում է Միխայիլ Ռոթը։