
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը, որը վերաբերում է նաև օկուպացված տարածքներում գործող բանկերին։
Փաստաթղթում չի նշվում, թե որ բանկերն են ենթարկվել պատժամիջոցների, սակայն, ինչպես գրում է BMG-ն` վկայակոչելով ekhokhavkaza.com-ը, 2015 թվականին Ցխինվալիում ստեղծված «Միջազգային հաշվարկների բանկը» (MRB) ևս ենթարկվել է պատժամիջոցների։
Պատժամիջոցների նոր փաթեթում նշվում է, որ MRB բանկը գրասենյակներ է բացել Ուկրաինայի օկուպացված տարածքներում, Խերսոնում և Զապորոժիեում, որտեղ հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայություններ Ռուսաստանի Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո։