
Եվրոպական միության մամուլի գրասենյակը հայտնել է, որ ԵՄ-ն հաշվի է առնում Բալթյան երկրների որոշումը և պատրաստ է ձեռնարկել հետագա քայլեր, ներառյալ պատժամիջոցներ՝ բռնության համար պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար։ Տեղեկությունը հրապարակել է Interpressnews լրատվամիջոցը։
ԵՄ-ի կարծիքով՝ «Վրացական երազանք»-ի գործողություններն ուղղված են հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարմանը, նաև քաղաքացիական հասարակության գործունեության տարածքի կրճատմանը։
«Մենք հաշվի ենք առնում մերձբալթյան երկրների որոշումը: «Վրացական երազանք»-ի ռեպրեսիաների քաղաքականությունը նպատակ ունի խարխլելու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և էլ ավելի նվազեցնելու քաղաքացիական հասարակության գործունեության տարածքը։
Դրա համար Եվրամիությունն արդեն միջոցներ է ձեռնարկում. ԵՄ-ն կրճատել է քաղաքական շփումները վրացական իշխանությունների հետ, բացառությամբ այն շփումների, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակից ելք գտնելուն։ Եվրամիությունը պատրաստ է ձեռնարկել հետագա գործողություններ, այդ թվում՝ պատժամիջոցներ բռնության համար պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։