ԵՄ-ն կասկածներ ունի վրաստանյան ընտրությունների հետ կապված

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը «լուրջ կասկածներ» է տեսնում  Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ կապված։

«Ընտրություններում կան լուրջ կասկածներ կեղծիքների վերաբերյալ, դա լուրջ հետաքննության կարիք ունի: Մեզ պետք է հստակություն գործընթացի վերաբերյալ՝ համոզվելու, որ ամեն ինչ արվել է արդար և թափանցիկ: Այս հարցում կասկածներ կան ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհի այլ երկրներում»,- ասել է Շառլ Միշելը։

Նա արձագանքելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ երեկվա հանդիպմանը՝ ասել է.

«Ես հնարավորություն ունեցա այս հարցի վերաբերյալ իմ տեսակետները կիսել վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ»:

Այսօր Բուդապեշտում տեղի կունենա Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական նիստը։ Հայտնի է, որ Վրաստանում տիրող իրավիճակը ևս լինելու է ԵՄ երկրների ղեկավարների եւ Եվրահանձնաժողովի նախագահի օրակարգում։