ԵՄ-ն իշխող թիմի նկատմամբ պատժամիջոցների հարց կքննարկի

Եվրամիությունը, թերևս, Վրաստանի կառավարության նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի: Վրաստանի կառավարության դեմ Եվրամիության սահմանելիք պատժամիջոցների թվում կլինեն վիզային սահմանափակումներն ու ֆինանսական պատժամիջոցները, գրել է վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցը:

Լրատվամիջոցի պնդմամբ՝ իրենց ձեռքի տակ մի փաստաթուղթ կա, որը Եվրախորհուրդը պատրաստվում է ներկայացնել հաջորդ նիստին՝ հունիսի 24-ին։

Ըստ տեղեկությունների՝ փաստաթուղթը պարունակում է և՛ կարճաժամկետ, անհապաղ, և՛ համեմատաբար երկարաժամկետ քայլեր, որոնք կիրականացվեն «իրավիճակի վատթարացման դեպքում»։ Իրավիճակի վատթարացումը, որն, ըստ լրատվամիջոցի ձեռք բերած փաստաթղթի, ենթադրում է բռնություն խաղաղ ցուցարարների նկատմամբ կամ ընտրական գործընթացում խախտումներ: Կարճաժամկետ պատժամիջոցները ներառում են.

  1. ԵՄ-ի և անդամ երկրների կողմից բարձր մակարդակի երկկողմ այցերի, հանդիպումների և միջոցառումների չեղարկում (առաջին հերթին, թերևս, պետությունների և կառավարությունների ղեկավարների ու նախարարների հետ հանդիպումները):
  2. Այնպիսի ֆինանսական օգնության չեղարկում, որից ուղղակիորեն օգտվում է կառավարությունն ու նրանց համար ապագա ֆինանսական աջակցության վերաբերյալ քննարկումների դադարեցում:
  3. Ֆինանսական օգնության պորտֆելի վերանայում, որը նշանակում է քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների աջակցության ուժեղացում:
  4. Եվրոպայի խաղաղության քաղաքականության շրջանակներում պաշտպանության և անվտանգության համար հատկացված 30 միլիոն եվրոյի օգնության սառեցում:
  5. Վրաստանի կառավարության ներկայացուցիչների և դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ հանձնարարականի տրամադրում անդամ երկրներին:
  6. Սահմանափակիչ միջոցներ (պատժամիջոցներ) մարդկանց և մարմինների նկատմամբ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ:
  7. Վրաստանի հետ քաղաքական մակարդակով երկխոսության հետագա կասեցում:
  8. Ֆինանսական աջակցության հետագա վերանայում, հետագա բյուջետային աջակցության կասեցում և միջոցների հետագա վերանայում:
  9. Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում օգնության հետագա կասեցում։

Ըստ տեղեկության՝ ծայրահեղ դեպքում Եվրամիությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել առանց վիզայի ռեժիմը։

Ավելին` սկզբնաղբյուր նյութում: