ԵՄ-ն հուլիսի 1-ից կբացի սահմանը Վրաստանի համար. Еuronews

Еuronews-ը հրապարակել է այն երկրների նախնական ցանկը, որոնց քաղաքացիների համար Եվրամիությունը ծրագրում է բացել սահմանները հուլիսի 1-ից: Վրաստանը նույնպես այդ ցանկում է:

Եվրոպական միությունը հուլիսի 1-ից պատրաստվում է սահմանը բացել ԵՄ-ի անդամ չհանդիսացող որոշ երկրների համար: Այդ երկրների ցանկը կազմվել է Եվրահանձնաժողովի խորհրդատվությունների հիման վրա, թեև վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Ներկա քննարկումների համաձայն՝ նախատեսվում է բացել սահմանը նաև Մոնակոյի, Չեռնոգորիայի,  Վատիկանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Թայլանդի, Ղազախստանի, Ավստրալիայի և տասնյակ այլ երկրների համար:

Երկրների նախնական ցանկում չկան ԱՄՆ-ն, Բրազիլիան, Ռուսաստանի դաշնությունը, որոնք կորոնավիրուսով վարակվածների թվում առաջինն են աշխարհում: