Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության միասնական հայտարարության համաձայն, կշարունակվի աշխատանքը Հարավային Կովկասում` երկարաժամկետ խաղաղության, կայունության ուղղությամբ:
Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրապարակված 36 կետից բաղկացած հայտարարության մեջ խոսվում է նաև Վրաստանի մասին:
«Մեր քաղաքականության և գործողությունների համակարգման նպատակով ծրագրում ենք ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի երկխոսություն հաստատել Ռուսաստանի հարցում: Մենք դատապարտում ենք Ռուսաստանի ընթացիկ գործողությունները` Ուկրաինայի և Վրաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը խաթարելու հետ կապված: Մենք պարտավորվում ենք շարունակել աջակցել ԵՄ Արևելյան գործընկերների ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը և աջակցել Ուկրաինային, Վրաստանին` բարեփոխումների ճանապարհին: Մենք վճռականորեն որոշել ենք աշխատել Հարավային Կովկասում` խաղաղության և կայունության համար», — ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: