
Եվրամիությունը կասեցրել է վրաստանյան դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը։
Վրաստանում դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեն բարձրաստիճան պաշտոնյաները, խորհրդարանի անդամները, գլխավոր դատախազը, պետական աուդիտի վարչության պետը և պաշտոնատար այլ անձինք։
Տեղեկությունը հրապարակվել է ԵՄ պատկանող պաշտոնական կայքում։
Սովորական անձնագրերով Վրաստանի քաղաքացիները կրկին կկարողանան ճանապարհորդել Եվրամիության տարածքով։
Նշենք, որ Եվրոպական խորհուրդը դեկտեմբերի 16-ի նիստում որոշել էր դադարեցնել վրացական դիվանագիտական և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը։