![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/01/rihards-kolsi_w_h.jpeg)
«Եվրամիությունը վրաց ժողովրդի դեմ կատարվող շարունակական հանցագործությունների պատճառով չպետք է ճանաչի Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած Վրաստանի ցանկացած կառավարության»,- «Վրացական մղձավանջի չճանաչման ակտ»-ի վերաբերյալ X-ում գրել է լատվիացի պատգամավոր Ռիհարդս Կոլսը:
Նշենք, որ ամերիկացի կոնգրեսականներն արդեն պատրաստել են օրինագիծ, որը կոչվում է «Վրացական մղձավանջը չճանաչելու մասին ակտ»: Օրինագծի վրա աշխատել են հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականներ Ջո Ուիլսոնը և Սթիվ Քոհենը՝ ամերիկյան Հելսինկյան հանձնաժողովի նախագահն ու համանախագահը:
Ակտը վերաբերում է «ԱՄՆ-ի կողմից Բիձինա Իվանիշվիլիի կամ նրա գլխավորած Վրաստանի որևէ կառավարության չճանաչմանը»։