
Եվրահանձնակատար Կայա Կալասը Եվրախորհրդարանի պատգամավորներին ուղղված նամակում գրել է, որ ԵՄ-ն աշխատում է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության համար պատասխանատու անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ։
«2024 թվականի դեկտեմբերի 16-ին Արտաքին հարաբերությունների խորհրդում Բարձր ներկայացուցիչը (Ջոզեպ Բորել- հեղ.) առաջարկեց պատժամիջոցներ սահմանել Վրաստանի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների լուրջ խախտումների համար և ներգրավված կամ կապված են դրանց` համաձայն մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմի:
Թեև անդամ բոլոր երկրների միջև դեռևս համաձայնություն չի կայացել, սակայն քննարկումները շարունակվում են։ ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունվում են Խորհրդում անդամ երկրների կողմից միաձայն»,- գրել է Կալասը։
Կալասը նաև կոչ է արել «Վրացական երազանք»-ին` փնտրել առկա ճգնաժամի լուծումը, ապահովելով երկխոսություն բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։