
Բրատիսլավայում ընթացող գլոբալ անվտանգության ֆորումում ֆրանսիացի լրագրողը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հարց է ուղղել Վրաստանում բևեռացման ավարտի վերաբերյալ:
Մասնավորապես, ֆրանսիացի լրագրողը վարչապետին հարցրել է. «Ձեզ հանձնարարված 12 կետերից մեկը ապաբևեռացումն է։ Եթե հնարավոր է, ավելի մանրամասն պատմեք այդ խնդրի մասին»:
Ի պատասխան Ղարիբաշվիլին ասել է՝ բևեռացմանը Վրաստանում վերջ կտա թեկնածուի կարգավիճակ ստանալը:
«Եթե մենք ցանկանում ենք GLOBSEC-ի հաջորդ գագաթնաժողովում չհնչեցնել այս հարցը, և չլինի բևեռացում, ապա մեզ կարգավիճակ տվեք: Կարգավիճակը վերջ կտա բևեռացմանը Վրաստանում»,- պատասխանել է Ղարիբաշվիլին։
Ուկրաինայում պատերազմի «պատճառներից մեկը» ՆԱՏՕ-ի ընդլայնումն է. վարչապետ