Եվրամիության կողմից ֆինանսավորված հանրային կարծիքի հետազոտության արդյունքների համաձայն՝ Վրաստանի բնակչության 69 տոկոսը վստահում է Եվրամիությանը, իսկ 77 տոկոսը գտնում է, որ Վրաստանը ԵՄ-ի հետ լավ հարաբերություններ ունի: Միաժամանակ, Վրաստանի բնակչության 49 տոկոսը ԵՄ-ի մասին դրական կարծիք ունի և միայն 7 տոկոսն է բացասական տրամադրված ԵՄ-ի նկատմամբ:
Վրաստանի բնակչության 71 տոկոսը գիտի, որ ԵՄ-ն ֆինանսապես աջակցում է Վրաստանին, 69 տոկոսը գտնում է, որ այս աջակցությունն արդյունավետ է:
Նույն հետազոտության համաձայն՝ Եվրասիական տնտեսական միությանը վստահում է Վրաստանի բնակչության միայն 28 տոկոսը:
Հետազոտությունն իրականացրել է ACT LLC կազմակերպությունը «Երվամիության արևելյան հարևանություն» ծրագրի շրջանակներում: Ամենամյա այս հետազոտոթյունն անցկացվում է Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում, Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում:
2020 թվականի հետազոտությունն իրականացվել է փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում՝ մինչև կորոնավիրուսի տարածումը: Ներկայացուցչական ընտրանքով այս հարցումը հիմնված է 1000 հոգու հետ դեմ առ դեմ հարցազրույցների վրա: Հետազոտությունն անցկացվում է արդեն 5-րդ անգամ. առաջինն իրականացվել է 2016 թվականին: