ԵՄ-ին մտահոգում է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման խորհրդարան ներկայացրած «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը:
«Քաղաքացիական հասարակության համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ու պահպանումը ժողովրդավարության հիմքն է: Սա նաև ԵՄ-ին անդամակցելու բանալին է և 12 առաջնահերթությունների մի մասը»,- ասված է ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոյի՝ Netgazeti-ին տրված գրավոր հայտարարության մեջ:
ԵՄ խոսնակի պնդմամբ, ըստ միջազգային իրավունքի՝ պետությունները պարտավոր են, հարգանք ցուցաբերել, պաշտպանել և խթանել քաղաքացիական հասարակության անվտանգ և բարենպաստ միջավայրը, ինչպես նաև խոսքի և լրատվամիջոցների ազատությունը։
«Մարդու իրավունքների միջազգային օրենսդրությունն ու ստանդարտները ճանաչում են ռեսուրսների հասանելիությունը, ներառյալ ֆինանսավորումը` որպես միության ազատության անբաժանելի բաղադրիչ, ինչպես նախատեսված է քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 22-րդ հոդվածում, որի կողմնակից է նաև Վրաստանը»,- գրել է ԵՄ խոսնակը: