
«Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով՝ Edison Research միջազգային հետազոտական ընկերության հասարակական կարծիքի հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ հարցվածների 90 տոկոսը կողմ է Եվրամիությանն անդամակցելուն:
Նույն հարցման տվյալների համաձայն, ԵՄ-ին անդամակցելուն դեմ է հարցվածների ընդամենը 10 տոկոսը:
Հեռուստաընկերության տեղեկություններով, հետազոտության շրջանակում պատահական ընտրությամբ դեմ առ դեմ հարցման մեթոդով հարցազրույց է անցկացրել Վրաստանում բնակվող 18 տարեկան և բարձր ընտրական իրավունք ունեցող 1 500 անձ։
Սխալի միջին սահմանը +/- 3 տոկոս է, 95 տոկոս վստահության մակարդակի համար: Հարցումներն իրականացվել են 2023 թվականի սեպտեմբերի 7-ից սեպտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում։