Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում ներկայացրել է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման վերաբերյալ բանաձևի նախագիծը։
Փաստաթղթով կոչ է արվում վրացական գործադիր իշխանություններին ակտիվացնել ջանքերը Վրաստանի եվրաինտեգրման ուղղությամբ և իրականացնել Վրաստանի ու Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագիրը՝ Վրաստանին ԵՄ անդամակցությանը պատշաճ կերպով նախապատրաստելու համար։
Բանաձևի նախագիծով ԵՄ անդամ երկրներին և ԵՄ կառույցներին կոչ է արվում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունն արագացնելու համար՝ համաձայն ԵՄ պայմանագրի 49-րդ հոդվածի:
Նշենք, որ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին փետրվարի 28-ին ասել է, որ Վրաստանի եվրոպական հեռանկարի մասին խոսել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։
«Ուզում եմ հանրությունն իմանա, որ ԵՄ-ում չկա որևէ երկրի արագացված որդեգրման մեխանիզմ, սակայն, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, իհարկե, մենք աշխատում ենք բոլոր հնարավոր սցենարների վրա, և այդ քայլերը պետք է համաձայնեցվեն մեր գործընկերների հետ»,- ասել է Զալկալիանին։
Զալկալիանիի խոսքով՝ կառավարության ծրագրով նախատեսվում է, որ Վրաստանը պետք է 2024 թվականին դիմի ԵՄ-ին անդամակցելու համար, և դա կառավարության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է։