«Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով՝ Edison Research միջազգային հետազոտական ընկերության հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն, հարցված բնակչության 50 տոկոսը կարծում է, որ 2023 թվականի հոկտեմբերին Վրաստանը կստանա թեկնածուի կարգավիճակ։
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք, Վրաստանը 2023 թվականի աշնանը կստանա՞ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, պատասխանները բաշխվում են հետևյալ կերպ.
- կստանա՝ 50 տոկոս,
- չի ստանա՝ 50 տոկոս:
Հեռուստաընկերության տեղեկություններով, հետազոտության շրջանակում պատահական ընտրությամբ դեմ առ դեմ հարցման մեթոդով հարցազրույց է անցկացրել Վրաստանում բնակվող 18 տարեկան և բարձր ընտրական իրավունք ունեցող 1 500 անձ։
Սխալի միջին սահմանը +/- 3 տոկոս է, 95 տոկոս վստահության մակարդակի համար: Հարցումներն իրականացվել են 2023 թվականի սեպտեմբերի 7-ից սեպտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում։