ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը նշել է այն պայմանները, որոնք պետք է կատարի Վրաստանը՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
«Մենք Վրաստանի համար առաջնահերթությունների համապարփակ ցուցակ ենք կազմում, որի հիման վրա պետք է կարողանանք թեկնածուի կարգավիճակ առաջարկել», — հայտարարել է Օլիվեր Վարհեյը:
ԵՄ-ն ժողովրդավարության ուղղությամբ առաջարկում է վերջ տալ քաղաքական բևեռացմանը, և որ Եվրամիությանն անհրաժեշտ է բոլոր քաղաքական կուսակցությունների համագործակցությունն ու ԵՄ միջնորդական համաձայնագրի իրականացումը։
Խոսքը Շառլ Միշելի հայտնի համաձայնագրի մասին է, որը վերաբերում է դատաիրավական բարեփոխումներին: ԵՄ-ն առաջընթաց է ակնկալում նաև կոռուպցիայի դեմ պայքարում՝ պետք է ապահովել հակակոռուպցիոն գործակալության անկախությունը։
«Մենք պետք է ուժեղացնենք պայքարը կազմակերպված հանցավորության դեմ, և վերջապես, հիմնարար իրավունքների առումով, մեզ անհրաժեշտ են ազատ, պրոֆեսիոնալ, բազմակարծիք և անկախ լրատվամիջոցներ», — ասել է Վարհեյմը։
Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Ուկրաինային տրամադրել եվրոպական հեռանկար և անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ինչպես նաև հետագա բարեփոխումների անհրաժեշտություն։ Վրաստանի դեպքում Հանձնաժողովն այս փուլում չի աջակցել թեկնածուի կարգավիճակի տրամադրմանը և միայն աջակցել է եվրոպական հեռանկարին և պայմանների կատարումից հետո թեկնածուի կարգավիճակի քննարկմանը։
Եվրահանձնաժողովը չի աջակցում Վրաստանի՝ թեկնածուի կարգավիճակին