
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն արձագանքել է օգոստոսյան պատերազմի 15-րդ տարելիցին:
Ըստ Միշելի՝ 15 տարի անց ԵՄ-ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը մնում է անսասան:
«Վրաստանի վրա ռուսական ներխուժումից անցել է 15 տարի…
Մենք կանգնած ենք վրաց խիզախ ժողովրդի կողքին, ով ընտրել է Եվրամիության և ՆԱՏՕ-ի ուղին»,- նշել է Միշելը:
Այսօր լրանում է ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 15-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: