Վրաստանը լրացրել է նաև ԵՄ անդամակցության հարցաշարի երկրորդ մասը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին:
Արտգործնախարարի խոսքով, Վրաստանի կառավարությունը նախատեսում է մայիսի 10-ին Եվրահանձնաժողովին ներկայացնել հարցաթերթի երկրորդ մասը։
«Ինչպես գիտեք, հարցաշարի երկրորդ մասն ավելի շատ տեխնիկական և ոլորտային բնույթ ուներ, և դրա պատրաստման համար մեծ ջանքեր են գործադրվել։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր պետական գերատեսչություններին, ստորաբաժանումներին, որոնք մասնակցել են այս շատ կարևոր գործընթացին»,- ասել է Դարչիաշվիլին։
Կարդացեք նաև՝
ՀԿ-ները կառավարությունից պահանջում են հանրայնացնել ԵՄ հարցաշարի պատասխանները