«Բաց հասարակության հիմնադրամ-Վրաստանի» ղեկավարությամբ 8 կազմակերպություն գնահատման հերթական փաստաթուղթ է պատրաստել՝ կարգավիճակի չափիչ (ստատուսմետր), որն արտացոլում է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու համար Եվրոպական հանձնաժողովի սահմանած 12 պայմանների կատարումը:
Փաստաթուղթը գնահատում է 2023 թվականի ապրիլի 30-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում երկրի իշխանությունների արձանագրած առաջընթացը, առկա մարտահրավերները և սահմանում ապագայում ձեռնարկվելիք քայլերը։
Ըստ հասարակական կազմակերպությունների՝ տվյալ ժամանակահատվածում ամբողջությամբ կատարվել է մեկ հանձնարարական, մեծամասամբ՝ երկուսը, հինգը մասնակիորեն է իրականացվել, ԵՄ չորս պայման մնում է անկատար:
Ի դեպ, կարգավիճակի չափիչը միավորում է ԵՄ կառույցների, անդամ երկրների, քաղաքացիական հասարակության և քաղաքական խմբերի ակնկալիքները: