
Եվրամիության (ԵՄ) դրոշով կինը՝ Նանա Մալաշխիան, որ դարձել է մարտյան բողոքի ցույցերի խորհրդանիշը, միացել է ընդդիմադիր «Փոփոխությունների համար» կոալիցիային։
Նախընտրական հանդիպման ժամանակ Նանա Մալաշխիային ներկայացրել է «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան։
«Մի անգամ ինձ ասացին` դու արել ես հնարավորը, բայց ԵՄ դրոշով կինը դուրս եկավ լուսանկարից և շարունակում է պայքարել հանուն հայրենիքի»,- ասել է Մալաշխիան հանդիպման ժամանակ։
47-ամյա Նանա Մալաշխիան` մարտյան ցույցերի գլխավոր խորհրդանիշներից մեկը, պետական ծառայող է։ Աշխատում է որպես առաջատար մասնագետ Թբիլիսիի քաղաքապետարանում։