Վրաստանյան Mtavari Arkhi հեռուստաալիքի հիմնադիր, անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիայի խոսքով՝ քրեակատարողական ծառայությունն արգելել է Ռուսթավիի 12-րդ հիմնարկ Սաակաշվիլիին ծանրոցով սնունդ բերել։
Ըստ Գվարամիայի՝ հացադուլից հետո Սաակաշվիլիին կերակրել են ցածր յուղայնությամբ սննդով.
«Այսօր քրեակատարողական ծառայությունն արգելել է ծանրոցներ հանձնել բանտարկյալ Սաակաշվիլիին և նրան արդեն սոված են թողել։ Սաաակաշվիլիին սպանում են նպատակաուղղված և բացահայտ»:
Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը Վրաստանի երրորդ նախագահի առողջության վերաբերյալ ասել է, որ, «երբ խոսքը վերաբերում է առողջությանը, կառավարության պարտականությունն է ապահովել համապատասխան բուժումը»:
Հերցելի խոսքով՝ Եվրամիությունը հուսով է, որ Միխեիլ Սաակաշվիլիի առողջության վերականգնման հարցով քայլեր կձեռնարկվեն՝ հիմնված անաչառ բժշկական ցուցումների և առաջարկությունների վրա:
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Էկա Խերխեուլիձեն Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկում հանդիպել է նախկին նախագահի հետ՝ դուրս գալով հայտարարել է․
«Միխեիլ Սաակաշվիլիին արգելափակել են սնունդ հայթայթելու բոլոր միջոցներից»:
Խերխեուլիձեի խոսքով՝ Սաաակաշվիլի առողջական վիճակը ծանր է, օրեցօր ավելի է ծանրանալու, քանի որ բժշկական օգնություն չի ստանում։
«Երբ ես ներս մտա, պարզվեց, որ ադմինիստրացիան Սաակաշվիլիին ասել է, թե անվտանգության նկատառումներից ելնելով արգելված է սնունդ ստանալ պարենային փաթեթների տեսքով»,- ասել է Խերխեուլիձեն։