Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ի պատասխան լրագրողների հարցի, ասել է, որ իր գործառույթը չէ միջամտել ընտրություններին՝ ուղղորդելով, թե ում ընտրի վրաց ժողովուրդը։
Նրա խոսքով, ԵՄ դեսպանի դերը Վրաստանի եվրաինտեգրման հարցերի բարձրացումն է։
«Ես իսկապես ուրախ եմ, որ Եվրամիությունը որոշում կայացրեց՝ Վրաստանին հնարավորություն տալով դառնալ ԵՄ անդամ: Իմ դերն է օգտագործել բոլոր այն գործիքները, որոնք Եվրամիությունն ունի գործընթացն արագացնելու համար: Այժմ, սակայն, գործընթացի առաջընթացի ապահովումը գտնվում է վրացական իշխանությունների ձեռքում»,- նշել է դեսպանը։