
Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը խոսել է այն ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ համամասնական ընտրահամակարգին չանցնելու դեպքում:
«ԵՄ-ն զերծ է մնում կարծիք հայտնելուց, քանի որ սա Վրաստանի բնակչության և քաղաքական կուսակցությունների ընտրությունը պետք է լինի: Սակայն, ամառվա ընթացքում քաղաքական կոնսենսուս է տեղի ունեցել, որ այս ուղղությամբ (նկատի ունի ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնել) աշխատանքներ են տարվելու: Այս ֆոնին ռիսկեր եմ տեսնում կուսակցությունների միջև վստահության տեսանկյունից»,- հայտարարել է դեսպանը:
Նշենք, որ այսօր խորհրդարանը քվեարկելու է ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու մասին նախաձեռնությանը, որի համաձայն, բոլորովին չեղյալ է համարվում մեծամասնական ընտրակարգը: