Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ Վրաստանում վերջին 60 օրվա ընթացքում տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են։
Այնուամենայնիվ, Հերչինսկին հույս ունի, որ բռնության մեղավորներն իրավական պատասխանատվության կենթարկվեն, և արդարությունը կվերականգնվի։
«Այն, ինչ կատարվում է Վրաստանում վերջին 60 օրվա ընթացքում, բացարձակապես անընդունելի է, կառավարության պատրաստակամությունը ժողովրդի պահանջի նկատմամբ զրոյական է, այս խոր քաղաքական ճգնաժամից ելք գտնելու անհրաժեշտություն կա։
Կառավարությունը պարտավոր է լուծում փնտրել։ Բռնությունը, շարունակվող հանցագործությունները, ուժի անհամաչափ կիրառումը, արդարադատության համակարգի նկատմամբ վստահության քայքայումը և տիկին Մզիայի դեպքը միանգամայն վրդովեցուցիչ են։ Ես իսկապես հույս ունեմ, որ այս ամենը շուտով կավարտվի։ Հուսով եմ, որ մեղավորները իրավական պատասխանատվության կենթարկվեն, և արդարությունը կվերականգնվի»,- ասել է Հերչինսկին լրագրողներին։