Եվրամիության դեսպան Կարլ Հարցելը ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Վրաստանում։ Նա կնոջ հետ հրապարակած տեսանյութում հրաժեշտ է տվել Վրաստանի ժողովրդին։
Կարլ Հարցելի խոսքով՝ Վրաստանը եզակի երկիր է և ունի եվրոպական հեռանկար։
«Շատ շնորհակալ ենք մեզ Վրաստանի մի մասը դարձնելու համար, քանի որ Վրաստանը միշտ մեր մի մասն է լինելու։
Անցյալ ամիս Եվրամիությունը հաստատեց, որ Վրաստանը եվրոպական հեռանկար ունի, եվրոպական ընտանիքի անդամ է։ Թեև առջևում մեծ պայքար կա, բայց մենք հպարտ ենք այս պատմական պահի ականատեսը լինելու համար և հավատում ենք, որ Վրաստանը հաջողությամբ կօգտագործի նոր հնարավորությունները։ Ոչ միայն այն պատճառով, որ պատմության ընթացքում դուք բազմիցս ապացուցել եք, որ չեք հարմարվում նահանջին, այլ նաև այն պատճառով, որ Վրաստանը հենված է եվրոպական հիմքերի վրա։ Վրաստանը նույնպես մասնակցել է այն արժեքների ձևավորմանը, որոնք այսօր կոչվում են եվրոպական արժեքներ, հետևաբար, դուք հնարավորություն ունեք նպաստելու Եվրոպայի հզորացմանը», — ասում է Հարցելը հրապարակած տեսանյութում։
Նա նաև հավելել է, որ հույս ունի շարունակել համագործակցությունը Վրաստանի հետ՝ շուտով նորից հանդիպելու ակնկալիքով։
«Այն ջերմությունն ու բարությունը, որ զգացինք Վրաստանի քաղաքացիներից Թբիլիսիում և Վրաստանի այլ շրջաններում, արտասովոր էր»,- ասել է դեսպանի կինը՝ Մետե Հարցելը