
Stockshot of the hemicycle of the European Parliament in Strasbourg - Vote by a show of hand
Եվրամիության (ԵՄ) 27 երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում ծրագրված հանդիպմանը կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակը։
«Ընթացիկ իրադարձությունների շրջանակում ԵՄ արտաքին գործերի նախարարները, ամենայն հավանականությամբ, կտեղեկացվեն Վրաստանում և Մոլդովայում ընտրությունների ընթացքի մասին», — ասված է Եվրախորհրդի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Նշված է, որ հարցն ընդգրկվել է հանդիպման օրակարգում Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման և Կիևին էներգետիկ աջակցության հետ մեկտեղ։