Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը (EUMM) հայտարարությամբ արձագանքել է ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչների կրակոցից Վրաստանի քաղաքացու սպանությանը։ ԵՄ առաքելությունը դատապարտել է կատարվածը և ցավակցություն է հայտնել հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին։
«Մենք խստորեն դատապարտում ենք ցանկացած ձևով ուժի կիրառումը և մեր խոր մտահոգությունն ենք հայտնում կրակոցների դեպքի կապակցությամբ, որը հանգեցրել է Վրաստանի քաղաքացու մահվան։ Տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է կանխել նման միջադեպերը։
Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին ցուցաբերել զսպվածություն և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հետագա էսկալացիան կանխելու համար։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և աշխատում ենք լարվածության թուլացման ուղղությամբ, այդ թվում՝ ԵՄ դիտորդական առաքելության կողմից գործարկվող թեժ գծի ակտիվ կիրառման միջոցով՝ կրակոցների մասին տեղեկատվության փոխանակման համար», — նշված է հայտարարության մեջ։
Ռուսական օկուպացիոն ուժերի կրակոցից Վրաստանի քաղաքացի է սպանվել