
Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերն ասել է, որ ԵՄ անդամակցությունը շատ շահավետ կլինի Վրաստանի տնտեսության համար, բայց Վրաստանն ինքը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է անդամակցել ԵՄ-ին, թե` ոչ։
Այդ մասին գերմանացի դիվանագետը գրել է X սոցիալական ցանցում։
«Գերմանական տնտեսական միության բիզնես ֆորումում ես ասացի, որ ԵՄ անդամակցությունը լավագույնը կլինի Վրաստանի տնտեսության համար, բայց Վրաստանն է որոշողը՝ անդամակցե՞լ Եվրամիությանը, թե` ոչ։ Խոսեցի նաև ներկայիս իրավիճակի հետևանքով ստեղծված տնտեսական ռիսկերի մասին՝ արտարժույթ, վարկային վարկանիշ, արտոնյալ ֆինանսավորում, օտարերկրյա ուղղակի ներդրումներ, առևտուր, զբոսաշրջություն և արտագաղթ»,- գրել է Գերմանիայի դեսպանը։