
Վրաստանում 2023 թվականին առաջին եռամսյակում երկրում զբոսաշրջությունը 2019 թվականի նախահամաճարակային տարվա համեմատ վերականգնվել է 95,8 տոկոսով և 83,8 տոկոսով գերազանցել նախորդ տարվա` 2022-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Հունվար-մարտ ամիսներին միջազգային այցելուներից 854 հազար 332-ը՝ գրեթե մեկ քառորդը եղել է Ռուսաստանից։
Ինչ վերաբերվում է ԵՄ անդամ երկրներին, ապա Վրաստան ժամանած զբոսաշրջիկների թոփ տասնյակը հետևյալն է.
- Լեհաստան,
- Գերմանիա,
- Միացյալ Թագավորություն,
- Ֆրանսիա,
- Լիտվա,
- Լատվիա,
- Հունաստան,
- Իտալիա,
- Բուլղարիա,
- Չեխիա։