Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել X-ում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Վրաստանի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին։
«Դեկտեմբերի 16-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը համաձայնություն է տվել երկարաձգել վիզային ռեժիմը վրացական դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար»։
ԵՄ անդամ երկրների մեծամասնությունը համամիտ է Վրաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների համար պատասխանատու անձանց համար ճանապարհորդության արգելք սահմանելու անհրաժեշտությանը:
Եվրամիության անդամ երկրներն ուղիներ կգտնեն ազգային մակարդակով մուտքի սահմանափակումների սահմանման համար»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի խոսքով, Բրյուսելում նախարարների հանդիպման ժամանակ նրանք պայմանավորվել են վրացական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար վիզային ռեժիմի անհրաժեշտության մասին: