
Եվրամիության արտգործնախարարների հանդիպման օրակարգում Վրաստանի հարցն է։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այսօր Բրյուսելում տեղական ժամանակով ժամը 10:00-ին սկսվել է արտգործնախարարների հանդիպումը, որն առաջին անգամ կգլխավորի Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։
Արտաքին հարաբերությունների խորհուրդը կարծիքներ կփոխանակի Վրաստանի վերջին զարգացումների վերաբերյալ։
Ըստ Վրաստանում Եվրամիության պատվիրակության` հանդիպման օրակարգում քննարկվելու են Եվրամիությանը Վրաստանի թեկնածության և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հարցերը։