Վրաստանի հանրային պաշտպան Լևանի Իոսելիանին հայտարարել է, որ Եվրամիության 12 հանձնարարականներից մեկը՝ անկախ հանրային պաշտպանի ընտրությունը, կատարվել է։
Իոսելիանիի խոսքով, միջազգային գործընկերները նույնպես հաստատում են, որ հանրային պաշտպանի ընտրությունը կատարված առաջարկություններից է։
«Եվրոպական երկրների մեծ մասում (37 երկիր) հանրային պաշտպան ընտրում են նախկին քաղաքական գործիչներին: Հիմնականում քաղաքական գործիչները դառնում են հանրային պաշտպան, քանի որ ժողովրդավարական երկրներում հանրային պաշտպանի ընտրության գործընթացը նույնպես քաղաքական գործընթաց է, այսինքն՝ քաղաքական խմբերի համաձայնության գործընթաց»,- ասել է Իոսելիանին:
Օմբուդսմենը հուսով է՝ Եվրամիության 12 հանձնարարականները կկատարվեն, և Վրաստանի առնչությամբ դրական որոշում կկայացվի։
Ի դեպ, հասարակական կազմակերպությունների գնահատմամբ՝ Վրաստանն ամբողջությամբ կատարել է Եվրահանձնաժողովի 12 պայմաններից միայն մեկը։
Ինչպես են կատարվում Եվրահանձնաժողովի 12 պայմանները. ՀԿ-ների զեկույցը