Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե ընդդիմության հետ խնդիրները հարթելու հարցում որոշել են ելք գտնել, սակայն ոչ մի դեպքում դա չպետք է տեղի ունենա պետության շահերի հաշվին:
«Գործընթացը շարունակվում է, երկխոսության հնարավորություն կրկին կունենանք»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Հիշեցնենք, որ վարչապետը Բրյուսել այցելել է մարտի 15-ին, որտեղ Վրաստան-Եվրամիության ասոցացման խորհրդի 6-րդ նիստին է մասնակցում:
Այցի շրջանակներում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ Եվրահանձնաժողովում, Եվրոպական խորհրդում, Եվրախորհրդարանում և ՆԱՏՕ-ում: Վրաստանի վարչապետի այցը Բրյուսել կավարտվի մարտի 17-ին։