
Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հայտնում է , որ հակառակորդը հարվածել է Շուշիի խորհրդանիշ համարվող` Ղազանչեցոց եկեղեցուն:
«Թշնամին հարվածեց Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցուն, որը 90-ականների պատերազմից հետո վերակառուցվել էր»:
«Եկեղեցի ռմբակոծողների հետ ի՞նչ խոսես»,- ֆեյսբուքում գրել է ՀՀ պաշտպանության նաԽարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի։