Սամեգրելոյում 28-ամյա տղամարդը ձերբակալվել է իր եղբոր 8-ամյա երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության համար. դատարանը նրա նկատմամբ արդեն իսկ խափանման միջոց է ընտրել կալանքը։
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ, երեխայի մայրը դիմել է ոստիկանություն և օգնություն խնդրել։ Ձերբակալվածի ընտանիքի անդամները հերքում են այդ մեղադրանքը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով, որը ենթադրում է սեռական բնույթի այլ արարք։