
Վատ եղանակային պայմանների պատճառով Վրաստանի երկաթուղին կասեցրել է ևս մի քանի գնացքի երթուղի։
«Վրաստանի երկաթուղին տեղեկացնում է, որ վատ եղանակի պատճառով փակվել են մի շարք գնացքների երթուղիներ, մասնավորապես՝
- Փետրվարի 25 – №6418 Խաշուրի–Զեստափոնի
- Փետրվարի 25 – №6445 Զեստափոնի–Խաշուրի
- Փետրվարի 26 – №682/681 Քութայիսի–Բաթումի
- Փետրվարի 26 – №684/683 Քութայիսի–Բաթումի
- Փետրվարի 26 – №613/614 Բաթումի–Օզուրգեթի
- Փետրվարի 26 – №6418/6417 Խաշուրի–Զեստափոնի
- Փետրվարի 26 – №6446/6445 Խաշուրի–Զեստափոնի»,-նշված է Վրաստանի երկաթուղու հայտարարության մեջ։
Ձյան առատ տեղումներից տուժել են նաև Աջարիայի, Սամեգրելոյի և Իմերեթիի շրջաններում։ Էլեկտրամատակարարումը խաթարված է. Ժամանակավորապես փակվել է նաև Բաթումիի օդանավակայանը։