
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մինչև հոկտեմբերի 3-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։
Գործակալության տվյալներով՝ օդի ջերմաստիճանը հարթավայրային տարածքներում կլինի +27, +32 աստիճան, Սև ծովի ափամերձ շրջաններում` +25, +30 աստիճան, լեռնային շրջաններում` +24, +29 աստիճան, իսկ լեռներում՝ +20, +25 աստիճանի սահմաններում։
Այս շաբաթ Թբիլիսիում կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։