Վրաստանում հուլիսի 1-ի օրվա ավարտից 2-ի օրվա ավարտը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Տեղեկության համաձայն՝ տեղ-տեղ հնարավոր է ուժգին ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում։
Գործակալությունը զգուշացնում է, որ սպասվող տեղումները կարող են զգալիորեն բարձրացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակը, փոքր գետերում հնարավոր են վարարումներ, իսկ լեռնային շրջաններում` սողանքների ակտիվացում։